երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայտնի են ևս մի քանի բնակավայրում ընտրությունների նախնական տվյալները

Հայտնի են ևս մի քանի բնակավայրում ընտրությունների նախնական տվյալները

Անի և Սիսիան համայնքներում ավարտվել են ՏԻՄ ընտրությունները:
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.01%-ը կամ 15918 քաղաքացուց 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 քաղաքացի։

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։

Հայտնի են ևս մի քանի բնակավայրում ընտրությունների նախնական տվյալները․

Սառնաղբյուր բնակավայր, 33/5
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 390
«Ազգ-համայնք» կուսակցություն- 54
«Իմ հզոր համայնք» կուսակցություն- 242
«Հայկական երազանք» կուսակցություն- 81

Սառնաղբյուր 33/6 բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 326
«Ազգ-համայնք» կուսակցություն- 70
«Իմ հզոր համայնք» կուսակցություն- 300
«Հայկական երազանք» կուսակցություն- 79

Սիսիան, Անգեղակոթ բնակավայր՝ նախնական տվյալներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 437
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 43
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 29

Սիսիանի 34/1 ընտրատեղամաս՝ նախնական տվյալներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 473
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 210
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 143

  • Կիսվել: