շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի է, թե ինչ կառույցներ են Ղազախստանում հսկում հայ խաղաղապահները

Հայտնի է, թե ինչ կառույցներ են Ղազախստանում հսկում հայ խաղաղապահները

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահները պահպանում են Ալմաթիի քաղաքային հացի գործարանն ու «Բարեկամություն» ջրանցքը, հայտնում է TASS-ը։

Նշենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին որոշմամբ՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ուղարկվել են Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ 

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում ՀԱՊԿ-ի 2030 զինծառայող և 250 միավոր զինտեխնիկա իրականացնում են խաղաղապահ խնդիրներ։

Հիշեցնենք նար, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։

  • Կիսվել: