հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի է, թե ինչ «անակնկալ» է պատրաստել 18+ ֆորմատի ընդդիմությունը փետրվարի 20-ի հանրահավաքից հետո

Հայտնի է, թե ինչ «անակնկալ» է պատրաստել 18+ ֆորմատի ընդդիմությունը փետրվարի 20-ի հանրահավաքից հետո

Վերջին օրերին 18+ ֆորմատի ընդդիմության առաջնորդները մեկը մյուսին հերթ չտալով ակնարկում են, որ փետրվարի 20-ի հանրահավաքը ավարտվելու է անակնկալով, չգաղտնազերծելով, թե ինչի մասին է խոսքը:

InfoPort.am-ին սակայն հաջողվեց «գաղտնազերծել» այդ «անակնկալը»: Ինչպես կայքին պատմեցին «18+» իր աղբյուրները, խոսքը գնում է հանրահավաքից հետո կազմակերպվելիք ապակենտրոն ակցիայի մասին: Ըստ միացյալ ընդդիմության պլանի, ֆորմատի մեջ մտնող յուրաքանչուր քաղաքական ուժ իր համակիրներով պետք է փակի Երևանի ինչ որ կոնկրետ փողոց` այդպիսով նպատակ դնելով մի քանի ժամով պարալիզացնել քաղաքը:

Այս սցենարը մոտավորապես նմանվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման գործելավոճին 2018 թվականի գարնանը:

Այսքանով, սակայն «անակնկալները» հնարավոր է չավարտվեն: Ներկայումս քննարկվում  է երկրորդ և երրորդ նախագահների հանրահավաքին հնարավոր մասնակցության և ինչու ոչ նրանց ելույթի հարցը: Սակայն վերջնական որոշում այս առնչությամբ դեռ չկա:

Մեր աղբյուրը նաև փոխանցեց, որ միացյալ ընդդիմությունը հանրահավաքի մարդաշատության հարցում շատ ապավինում է եղանակին` հույս ունենալով, որ օրերը տաքանալուն պես մարդիկ ավելի ակտիվ կմասնակցեն մասսայական ակցիաներին:

  • Կիսվել: