հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի է թե երբ դպրոցներում կավարտվեն դասապրոցեսները

Հայտնի է թե երբ դպրոցներում կավարտվեն դասապրոցեսները

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. օգոստոսի 31-ի N 25-Ն հրամանով հաստատված՝ Հավելված 1-ի՝ «Հաստատության ուսումնական պլանների մասին ընդհանրական պարզաբանումներ» գլխի 4-րդ կետով սահմանված դրույթների՝
 
ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021թ.՝
 
 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
 
հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
 
հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար,
 
հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար, 
 
6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
 
հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
 
հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար,
 
հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար՝ ապահովելով առնվազն՝
 
30 ուսումնական շաբաթ՝ 1-ին,
 
32 ուսումնական շաբաթ՝ 2-րդ,
 
34 ուսումնական շաբաթ՝ 3-12-րդ դասարանների համար։
 
Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը:

  • Կիսվել: