ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայտնի է «Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» առաջին դատական նիստի օրը

Հայտնի է «Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» առաջին դատական նիստի օրը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի գործով առաջին դատական նիստը նշանակվել է մայիսի 13-ին: Այս մասին հայտնում են Դատական-տեղեկատվական համակարգից:

 

Հրայր Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Վարչապետի դեմ հայց ներկայացնելու առիթը, հիշեցնենք, Կապանում հայտնի ասուլիսի ժամանակ Փաշինյանի այն հայտարարությունն է, թե ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս Հրայր Թովմասյանն ինչ-որ ծառայություններ է առաջարկել պատասխանողին: Բացի այդ, Փաշինյանը Թովմասյանին ներկայացրել էր որպես իրեն քծնող անձ:

  • Կիսվել: