կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Հայտարարվում է «Կոնդ» թաղամասի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ

Հայտարարվում է «Կոնդ» թաղամասի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են գալիս Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ: 

Ինչպես հայտնում են  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Հանրային իրազեկման նպատակով մրցութային փաթեթի նախագիծը տեղադրվում է www.minurban.am կայքում հետևյալ հղմամբ՝ http://minurban.am/am/announcements/others 

Խնդրում ենք Ձեր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը՝ «Կոնդ. Քաղաք քաղաքի մեջ» վերտառությամբ:

 

  • Կիսվել: