ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք համաձայն չենք այդ քայլի հետ․ Հայտարարությունից օրեր առաջ Արսեն Ջուլֆալակյանն առանձնազրույց է ունեցել Լիլիթ Մակունցի հետ

Մենք համաձայն չենք այդ քայլի հետ․ Հայտարարությունից օրեր առաջ Արսեն Ջուլֆալակյանն առանձնազրույց է ունեցել Լիլիթ Մակունցի հետ

Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումն անակնկալի է բերել խմբակցությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հարգելով պարոն Ջուլֆալակյանի որոշումը, չնայած դեռ ժամանակ կա, պետք է սպասենք, տեսնենք՝ արդյոք հետ կվերցնի դիմումը, թե ոչ, մենք համաձայն չենք այդ քայլի հետ: Որոշումը կայացնելուց օրեր առաջ պարոն Ջուլֆալակյանն ինձ հետ առանձնազրույց է ունեցել, որտեղ իր բարձրաձայնած դրվագներով մի փոքր ավելի մանրամասն ներկայացրել է, թե ինչ մտահոգություններ ունի:

Մենք երկուսով լուծումների հետ կապված հստակեցրել ենք մեր մոտեցումները: Դրանից հետո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել:

Մենք երեկ հանդիպել ենք պարոն Ջուլֆալակյանի հետ, նա ավելի մանրամասնել է, թե ինչ դրվագների մասին էր խոսում: Նա նաև պատասխանել է մեր պատգամավորների հարցերին»,-ասաց նա:

  • Կիսվել: