ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտարարությունից հետո Ադրբեջանի գործողությունների հետևանքով զոհվել է 6 քաղաքացիական անձ, որից չորսին գնդակահարել է ադրբեջանական դիվերսիոն խումբը․ ԱԳՆ ղեկավար

Հայտարարությունից հետո Ադրբեջանի գործողությունների հետևանքով զոհվել է 6 քաղաքացիական անձ, որից չորսին գնդակահարել է ադրբեջանական դիվերսիոն խումբը․ ԱԳՆ ղեկավար

Միայն հոկտեմբերի տասի հայտարարությունից հետո Ադրբեջանի գործողությունների հետևանքով զոհվել է 6 քաղաքացիական անձ, որից չորսին գնդակահարել է ադրբեջանական դիվերսիոն խումբը, երկուսը հերտակոծության հետևանքով են զոհվել։ Այս մասին այսօր Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ադրբեջանի զինված ուժերի և վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ, ավելի քան 106 անձ՝ ստացել տաբեր աստիճանի վիրավորումներ, դրանից 86-ը՝ ծանր վիրավորում:»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությունը։

«Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործների կողմից, որոնք համացանցում տարածում և փառաբանում են իրենց արարաքները, այդ թվում՝ գերեվարվածների հանդեպ նվաստացնող վարքը և սպանությունները»,-ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ զինյալ ահաբեկիչների և ծայրահեղականների արտահանումը այլ տարածաշրջաններ Թուրքիայի ներկայիս իշխանությունների ծավալապաշտական քաղաքականության գործիքներից մեկն է:

ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը նաև Միջերկրական ծովում զարգացումների վերաբերյալ և Հայաստանի անվերապահ աջակցությունը և համերաշխությունը հայտնեց Հունաստանին և Կիպրոսին:

  • Կիսվել: