երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց էլ Թուրքիան պատասխանատվություն չի կրում. ԵԽ պատգամավոր

Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց էլ Թուրքիան պատասխանատվություն չի կրում. ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի անդամ, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով համակարգող Միխալ Գալերը սոցկայքի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այսքան տարի անց Թուրքիան իր վրա պատասխանատվություն չի վերցնում:

նա, մասնավորապես, նշել է. «Իրական ողբերգությունն այն է, որ Թուրքիան իր վրա պատասխանատվություն չի վերցնում նույնիսկ 106 տարի անց: Սեփական պատմությունն ամբողջությամբ ընդունելը, ողբերգական պահերը հաստատելը ՝ «այլևս երբեք»-ն ընդգծելով, զոհերի սերունդների ներումը ստանալու հնարավորություն է»:

  • Կիսվել: