շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Հայկական պատվիրակությունը մասնակցում է ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին

Հայկական պատվիրակությունը մասնակցում է ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը:

ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այս մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում նշել է.

«Մեկնարկում ենք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները։ Վեհաժողովի նախագահ Ծերեթելին իր ներածական խոսքում արդեն հայտարարեց մեր համատեղ նախաձեռնության մասին։ 2020թ. հունիսի 11-ին և 12-ին Հայաստանի Ազգային Ժողովը կհյուրընկալի միջազգային հավաք` նվիրված խորհրդարանական բարեվարքության հետ կապված հարցերի քննարկմանը։

Այս նախաձեռնության իրականացման ուղղությամբ աշխատանքները սկսել ենք դեռ անցած ամռանը։ Կազմակերպմանը կմասնակի նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը»։

  • Կիսվել: