հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի ոչ խոցելի դիրքերից. Սաղաթելյան

Հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի ոչ խոցելի դիրքերից. Սաղաթելյան

Մեր կարծիքով` ճիշտ ձևակերպելու և պատշաճ ներկայանալու դեպքում հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ավելի ընկալելի և միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի ոչ խոցելի դիրքերից։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Դիմադրություն՛՛ շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության հարցում իրական ու արժանապատիվ խաղաղության հասնելու շուրջ իրենց պատկերացումները։

՛՛Մենք ունենք իրական արժանապատվության հասնելու մեր մոտեցումները՛՛,-նշեց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է զերծ մնալ վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից, մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումն ու հստակեցումը։

 

 

  • Կիսվել: