Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է` ՀՀ տարածքից ԱՀ զինված ուժերի դուրսբերումից հետո միայն կդիտարկվի որևէ ձևաչափով քննարկումների հնարավորությունը. ԱԳՆ
Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար: Այս մասին InfoPort.am-ի խնդրանքին պարզաբանել ՀՀ և ԱՀ սահմանների սահմանազատման վերաբերյալ շրջանառվող փաստաթղթի նկատմամբ ԱԳՆ դիրքորոշումը շեշտեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ փաստաթղթի վերաբերյալ առաջին հրապարակումը արեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Միանսյանը` հավաստելով, որ պայմանագրի շրջանակներում ՀՀ-ն պատրաստվում է տարածքային զիջումների: Սակայն այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փաստաթուղթը իրոք կա և այն լիովին բխում է հայկական կողմի շահերից:Նա շեշտեց, որ պատրաստվում է ստորագրել այն:
Ավելի ուշ` լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավաստեց, որ ծանոթացել է փաստաթղթին և այնտեղ տարածքային զիջումների մասին խոսք չկա: