երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երեւանի քաղաքապետը պետք է լինի անկախ եւ ինքնուրույն մասնագետ և ոչ թե Նիկոլի ու իր շրջապատի կամակատար. Հայկ Գրիգորյան

Երեւանի քաղաքապետը պետք է լինի անկախ եւ ինքնուրույն մասնագետ և ոչ թե Նիկոլի ու իր շրջապատի կամակատար. Հայկ Գրիգորյան

Հիմա պետք է շատերին պարզ լինի՝ նիկոլենց համար Երեւանն ու երեւանցին խաղալիք են։ Այս մասին իր գրառման մեջ նշել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ում երբ կուզեն՝ կբերեն, կհանեն, հրաժարական կտան կամ չեն տա, կընտրեն կամ չեն ընտրի, ու ինչքան կուզեն կխփեն։ Նրանց համար ընտրությունները՝ ձեւականություն է, իսկ աշխատանքը՝ չգնահատվող ու չխրախոսվող։ Կարևորը լինես քպական ու թալանչի։

Եկեք ապացուցենք, որ այդպես չէ։ Եկեք մերժենք նման մոտեցումը եւ դրա հեղինակներին։ Եկեք մերժենք կեղծ խոստումները, որոնք տրվում են ընտրություններից առաջ, իսկ հետո դառնում Երևանը 2090 թվին, Հայաստանը՝ 2080 թվին, և նմանատիպ այլ ծրագրեր։

Եկեք միասին ասենք՝ Երեւանը տեր ունի եւ այդ տերը երեւանցին է, այդ տերը մենք ենք, և ոչ թե մի որևէ կուսակցություն կամ նրա պարագլուխ։

Երեւանի քաղաքապետը պետք է լինի անկախ եւ ինքնուրույն մասնագետ և ոչ թե Նիկոլի ու իր շրջապատի կամակատար։

Իսկ ունենք արդյոք այլընտրանք՝ այո ունենք։ Եվ այդ այլընտրանքը մենք ենք։ Այդ այլընտանքը դուք եք։

Ազգային առաջընթաց լինելու է»։

  • Կիսվել: