ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք՝ դու դուրս արի Ջողազի ջրամբարի հյուսիս տարածքից, դուրս արի հենց հիմա Ջերմուկից. Արթուր Խաչատրյան

Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք՝ դու դուրս արի Ջողազի ջրամբարի հյուսիս տարածքից, դուրս արի հենց հիմա Ջերմուկից. Արթուր Խաչատրյան

Հայտարարության նախագիծը, որը ներկայացրել եք հանձնաժողովի քննարկմանը, այլընտրանք է առաջարկում կառավարող ուժի որդեգրած մոտեցմանը։ Այս մասին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Մարիա Կարապետյանը նշեց, որ իրենց մոտեցումն այն է, որ ՀՀ-ն ունի պետական սահման և դա 91 թվականին Սովետական Միության փլուզումից հետո Սովետական Միության ադմինիստրատիվ սահմանի վերածումն է պետական սահմանի։ Կարապետյանը շեշտեց՝ 91 թվականին Արծվաշենը ՀՀ տարածք էր, 93 թվականին, որով առաջարկվում է նախագծով հիմք ընդունել սահմանազատումը, ամենայն հավանականությամբ գտնվում էր օկուպացիայի ներքո

«Ընտրեք՝ 93 թվականի շփման գի՞ծը, թե՞ 91 թվականի պետական սահմանը»,- ասաց Կարապետյանը։

Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց, որ 91 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի տակ Ադրբեջանի ստորագրություն չկա և այն ինչի վրա իշխանությունը հղում է կատարում ուժի մեջ է մտել 93 թվականին։

«Մենք այս պահի դրությամբ Ադրբեջանին ավելի շատ տարածք ենք տվել, քան Ադրբեջանը հայտարարում է, թե մենք ենք վերահսկում։ Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք՝ դու դուրս արի Ջողազի ջրամբարի հյուսիս տարածքից, դուրս արի հենց հիմա Ջերմուկից։ Պետք չի ասել, թե սահման չկա, սահման կա։

էդ Ալիևն է ասում Ջերմուկում սահման չկա դրա համար եկել եմ։ Հայելային պահանջ ներկայացրեք, հիմքը ընտրենք և գնանք սահմանազատման, ոչ թե Ադրբեջանի անմիջական սպառնալիքի ներքո կապիտուլյացիայի»,- ասաց նա։

Մարիա Կարապետյանն էլ արձագանքեց, թե ՀՀ կառավարությունը գիտի որ ՀՀ տարածքը 29,743 քկմ է և գիտի, որ դրանից 208 քկմ-ն գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո։

 

  • Կիսվել: