Հայաստանը Ռուսաստանի հետ միշտ քննարկելու բան ունի․ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպումը արդյունավետ համարեց
Հայաստանը Ռուսաստանի հետ միշտ քննարկելու բան ունի, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա ասաց, որ վերջին հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրեն ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը:
«Մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով, նաև տարբեր զգայուն հարցերի շուրջ ՌԴ պահվածքի վերաբերյալ մեր ընկալումներով»,- ընդգծեց ԱԳ նախարարը:
Միրզոյանը արդյունավետ համարեց ռուս գործընկերոջ հետ հանդիպումը:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած տեսանյութին, որտեղ ՌԴ ԱԳ նախարարը բողոքում էր ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչից, Արարատ Միրզոյանը նշեց, որ ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը:
«Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եկել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ իմ ունեցած տեղեկությունները ամենևին այդպես չէին: Երևի տեխնիկական թյուրիմացություն է եղել»,- ասաց նա:


