երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը. Լավրով

Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը. Լավրով

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման բացմանը հայտարարել է Սերգեյ Լավրովը։

«Հայաստանը մեր բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք, որ բարեկամության և հարևանության բազմադարյա ավանդույթները ամրապնդվեն և զարգանան»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա կարևորել է երկու երկրների բոլոր գերատեսչությունների միջև պարբերական շփումները:

ՌԴ արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի հետ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը, մշակութային, կրթական, հումանիտար ոլարտներում կապերին: ԵԱՏՄ-ում Հայաստանի ձեռքբերումները Լավրովը «տպավորիչ» է որակել:

  • Կիսվել: