հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հայաստանը պետք է սկսի խելամտորեն միջամտել Թուրքիայի ներքին գործընթացներին. իրանագետ

Հայաստանը պետք է սկսի խելամտորեն միջամտել Թուրքիայի ներքին գործընթացներին. իրանագետ

Հաշվի առնելով էրդողանական վարչակարգի աննախադեպ լկտիությունը և սադրիչ վարքագիծն ու գործողությունները, Հայաստանը պետք է սկսի խելամտորեն միջամտել Թուրքիայի ներքին գործընթացներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է քրդական և ալևիական հիմնահարցերին, սակայն այդ միջամտությունը պետք է լինի նրբորեն ծրագրված և միտված Թուրքիայի ներսում Հայաստանի դաշնակիցների շրջանակի ձևավորմանը։

Հայաստանի տարածքի և մարդկային ռեսուրսների սահմանափակությունը մենք պետք է կարողանանք լրացնել ինտելեկտուալ գերակայությամբ և դրա վրա հիմնված ծրագրային քայլերով, որոնք նպատակաուղղված կլինեն մեր պետության դաշնակիցների լայն շրջանակի ստեղծմանը և թշնամիների համար հենց իրենց իսկ տարածքում առնվազն լրջագույն նոր մարտահրավերներ ի հայտ բերելուն»,- գրել է իրանագետ։

  • Կիսվել: