Իրանը ոչ միայն ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա, այլ նաև նման գործողության համար անհրաժեշտ ռազմատեխնիկական ներուժ. Ոսկանյան
Իրանական վրիժառության գործողությունը տեղի ունեցավ Իսրայելի ուղղությամբ հուժկու հրթիռային հարվածով։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Համացանցում այժմ քարոզչական պայքար՝ տեղեկատվության և ապատեղեկատվության հսկայական հոսքերով, ուստի առայժմ շատ վաղ է եզրակացություններ անելու համար։
Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որը ոչ միայն ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա, այլ նաև նման գործողության համար անհրաժեշտ ռազմատեխնիկական ներուժ, որի միայն աննշան մասն է օգտագործվում արդեն երկրորդ նման հարձակման ընթացքում»,-գրել է նա: