երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանը պետք է կարողանա կատարել այնպիսի ընտրություն որը բխում է իր շահերից. ԱՄՆ դեսպան

Հայաստանը պետք է կարողանա կատարել այնպիսի ընտրություն որը բխում է իր շահերից. ԱՄՆ դեսպան

Խորհրդային Միության փլուզումից ի վեր առաջնորդող սկզբունք էր այն, որ ԱՄՆ-ը շահագրգռված է խթանելու իրավահաջորդ պետությունների, այդ թվում նաև Հայաստանի ինքնիշխանությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Եվ այդ պատճառով դուք տեսել եք, որ Միացյալ Նահանգները վերջին 30 տարիների ընթացքում 2 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանում մի շարք ոլորտներում: Մենք կարծում ենք, որ չնայած ակնհայտորեն Ռուսաստանը Հայաստանի համար գործընկեր է որոշ, օրինակ, ռազմական ոլորտում, ինչպես մենք քննարկեցինք, մենք նաև կարծում ենք, որ կարևոր է, որ Հայաստանը ունենա տարբերակներ, ընտրություն ունենա, ունենա բազմազանություն իր տնտեսության մեջ, իր էներգետիկ ոլորտում, որպեսզի կարողանա կատարել այնպիսի ընտրություններ, որոնք բխում են հայերի շահերից», - նշել է դեսպանը:

Նա ընդգշել է, որ ոչինչ չի խանգարում Հայաստանին ունենալ բազմաթիվ գործընկերներ: "Կարծում եմ ՝ ավելի մտահոգիչ է տեսնել որոշակի գործընկերոջից գերկախվածություն, ուստի մենք կարծում ենք, որ այստեղ մենք դերակատարություն ունենք և կցանկանայինք շարունակել աշխատել լավ կառավարման և տնտեսական աճի այս ոլորտներում",- ընդգծել է Թրեյսին:

  • Կիսվել: