երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին:

«Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանաբար, մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձր և բարձրագույն մակարդակով երկխոսությունն է: Այդ մասին խոսել ենք բարձր մակարդակով: Քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Ըստ նրա՝ պետք է տարանջատել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ հարաբերություններից:

Գրիգորյանը շեշտեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, և այդ մասին խոսվել է անգամ նախկին իշխանությունների օրոք:

«Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների: Իսկ բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»,- նշեց Գրիգորյանը:

  • Կիսվել: