կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար. Արարատ Միրզոյան

Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար. Արարատ Միրզոյան

Մենք պատրաստ ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար:

Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք հնարավորություն կունենանք քննարկելու որակյալ քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական կապերի աճը, հարաբերությունների խորացումը, քննարկելու համագործակցությունը բոլոր ոլորտներում», - ասել է Միրզոյանը։

  • Կիսվել: