շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը մտել է լուրջ ճգնաժամի մեջ՝ 380 մլրդ գումարային մնացորդ ունենալով. Մարուքյան (տեսանյութ)

Հայաստանը մտել է լուրջ ճգնաժամի մեջ՝ 380 մլրդ գումարային մնացորդ ունենալով. Մարուքյան (տեսանյութ)

Մայիս ամսին պետք է 100 մլրդ դրամ ներարկել տնտեսության մեջ, որպեսզի ՀՀ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերվի: Այս մասին իր ֆեյբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ ԼՀԿ-ն նոր ծրագիր է առաջարկել, որի շրջանակում 100 հազար դրամ պետք է տրամադրվեր 500 հազար ընտանիքներին, և պետք է մեկ ամսվա հավելյալ թոշակ տրամադրվեր 470 հազար թոշակառուներին․

«Երկրում սկսված այս բանավեճի առիթն ամբողջությամբ մեր առաջարկն է: Այսինքն, որևէ բովանդակային քննարկում չկա, բացի անձնական վիրավորանքներից, բայց եթե որևէ քննարկում կա, ապա այն մասին է, որ փող չկա: Մենք այս օրերի ընթացքում ապացուցել ենք, որ փողը կա, ամեն օր ապացուցել ենք, որ վարչապետն ասում է՝ մարդիկ շատ ՀԴՄ ենք տպում, և բոլորս դրա համար գլուխ էինք գովում: Ցույց էր տալիս, թե որքան հավելյալ գումար է հավաքագրվել»։

Մարուքյանը խոսքով՝ Հայաստանը մտել է լուրջ ճգնաժամի մեջ՝ մեծ գումարային մնացորդ ունենալով, որը մոտավոր կազմում է 380 մլրդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: