հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանը միջազգային ասպարեզում պետք է ունենա իր ներկայացուցչին, և այդ ներկայացուցիչը նախագահն է․ ԼՀԿ

Հայաստանը միջազգային ասպարեզում պետք է ունենա իր ներկայացուցչին, և այդ ներկայացուցիչը նախագահն է․ ԼՀԿ

Հայաստանը միջազգային ասպարեզում, ցանկացած պարագայում, պետք է ունենա իր ներկայացուցչին, եւ այդ ներկայացուցիչը պետք է լինի հանրապետության նախագահը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Քաղաքական գործչի խոսքով` ամեն ինչ տանուլ տված վարչապետը պետք է անպայման հրաժարական տա, սակայն նույնիսկ իր հրաժարականից առաջ նա չի կարող երկիրը ներկայացնել միջազգային ասպարեզում:

Մարուքյանը հիշեցրեց, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների վերջին հանդիպմանը Հայաստանի վարչապետը, չնայած եւ հարգելի պատճառով, սակայն բացակայում էր, իսկ ահա Ադրբեջանի նախագահը, հակառակը, մասնակցում էր:

«Մենք առաջարկում ենք լիազորել նախագահին բանակցություններ վարել Հայաստանի ղեկավարության անունից»,- պարզաբանեց խորհրդարանականը: Քաղաքական գործչի խոսքով` երկրի նախագահը պետք է ներկայացնի Հայաստանը միջազգային բոլոր հարթակներում: Մարուքյանը համոզված է, որ նախագահի սահմանադրական դերը  ընդհանուր առմամբ պետք է վերանայվի: Նա նաեւ նշեց, որ շատ հարցեր այժմ ոչ հօգուտ Հայաստանի են լուծվում արդյունավետ բանակցողի բացակայության պատճառով:

  • Կիսվել: