շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը կստանա նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման ևս 2000 թեսթ

Հայաստանը կստանա նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման ևս 2000 թեսթ

Հայաստանը նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման համար ունի մոտ 1000 լաբորատոր թեստ, մարտի 6-ին կստանա ևս 2000 թեսթ: «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում Կառլեն Ասլանյանի հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բացի այդ, բանակցություններ ենք վարում Միացյալ Թագավորության և Ռուսաստանի Դաշնության հետ: Կա նաև առաջարկ Չինաստանից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Դեռ մտածում ենք՝ նոր թերթեր ձեռք բերել, թե ոչ, որովհետև մինչ օրս եղած թեսթերը ստացել ենք մեր գործընկերների կողմից  որպես աջակցություն: Հնարավոր է՝ կարիքը չլինի, որովհետև, իմ կանխատեսումներով,  գնում ենք բռնկումների անկման, բացառությամբ՝ մեկ-երկու երկրի: Այդ կանխատեսումները կիսում են նաև շատ մասնագետներ»,- ասաց Թորոսյանը:

 

Ըստ նախարարի` Հայաստանի սահմանային անցակետերում շարժի հսկողությունը տալիս է իր արդյունքները և, միգուցե, կարիք չլինի հավելյալ թեսթեր ձեռք բերելու:

  • Կիսվել: