շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը հաստատում է մասնակցությունը Սոչիում սպասվող եռակողմ բանակցություններին․ վարչապետի աշխատակազմ

Հայաստանը հաստատում է մասնակցությունը Սոչիում սպասվող եռակողմ բանակցություններին․ վարչապետի աշխատակազմ

Հայաստանի վարչապետի աշխատակազմը հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ վարչապետի աշխատակազմից հաստատել են, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սոչիում սպասվող հանդիպմանը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը:

  • Կիսվել: