կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը գործում է չմտածված և վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ու ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանի համար. Մուստաֆա Շենթոփ

Հայաստանը գործում է չմտածված և վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ու ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանի համար. Մուստաֆա Շենթոփ

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփն ասել է, որ Հայաստանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար: Նա այս մասին հայտարարել է ՛՛Խորհրդարանների դերը միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման հարցում՛՛ խորագրով տեսաժողովի ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքմենստանի նախաձեռնությամբ, տեղեկացնում է Անադոլուն:

Շենթոփը նշել է. ՛՛Թուրքիան Հայաստանն ընկալում է որպես պետություն, որը չմտածված է գործում և վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ու, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար՛՛:

«Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ոչ միայն երկու երկրի բարեկամության և եղբայրության ցուցանիշ է, այլև Բաքվի դիրքորոշման արդարացիության վկայությունը տարածաշրջանային խաղաղության սպառնալիքի ֆոնին»,- ընդգծել է Շենթոփը:

Վերջինս հավելել է, որ Անկարան կարող է նախաձեռնություններ իրականացնել տարածաշրջանում և աշխարհում հակամարտությունների կարգավորման հարցում:

 

  • Կիսվել: