երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան

Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մոսկվայում մասնակցել է «Խմբակցությունների փոխգործակցության դերը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցությունում» միջազգային համաժողովին:

«Նշեցի, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին և բաց է համագործակցության նրանց հետ, ովքեր անկեղծորեն շահագրգռված են կայուն և արդար խաղաղության հաստատմամբ»,- գրել է Սարգսյանը:

  • Կիսվել: