հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը Ադրբեջանի հետ որևէ հանդիպումից չի հրաժարվել․ վերջին  3 հրավերը մերժել է ադրբեջանական կողմը․ Ալեն Սիմոնյան

Հայաստանը Ադրբեջանի հետ որևէ հանդիպումից չի հրաժարվել․ վերջին 3 հրավերը մերժել է ադրբեջանական կողմը․ Ալեն Սիմոնյան

 Հայաստանը հուսով է, որ Ադրբեջանն ավելի կոնստրուկտիվ կդառնա, ինչը կհանգեցնի շոշափելի խաղաղության։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
«Հայաստանը Ադրբեջանի հետ որևէ հանդիպումից չի հրաժարվել, ավելին` վերջին առնվազն 3 հրավերը մերժել է ադրբեջանական կողմը։ Հույս ունենք, որ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա և, բացի հայտարարություններից, որ իրենք խաղաղություն են ուզում, ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նաև իրականում գործնականում կկարողանան ինչ–որ բան անել, որը կբերի ռեալ, շոշափելի խաղաղության»,– ասաց նա։
 
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենն ավելի վաղ հայտարարել էր` պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։

  • Կիսվել: