ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայաստանը 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական տարածքները, սակայն իրանական կողմը երբեք մեղադրանքներ չի ներկայացրել Հայաստանին»․ Ադրբեջանի ՊՆ

«Հայաստանը 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական տարածքները, սակայն իրանական կողմը երբեք մեղադրանքներ չի ներկայացրել Հայաստանին»․ Ադրբեջանի ՊՆ

՛՛Հայաստանը 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական տարածքները, սակայն իրանական կողմը երբեք մեղադրանքներ չի ներկայացրել Հայաստանին։ Ընդհակառակը, այս ընթացքում ուժեղացավ իրանահայկական եղբայրությունը։ Եվ այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն աշխարհում երկու հիմնական դաշնակից ունի՝ Ֆրանսիան և Իրանը՛՛: Այս մասին ասված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բացի այդ՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է. ՛՛Ի պատասխան Իրանի այն մեղադրանքներին, թե իբր Ադրբեջանը 44-օրյա պատերազմում օգտագործել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին, մենք հայտարարում ենք, որ ադրբեջանական փառապանծ բանակը միանձնյա ազատագրել է մեր հողերը օկուպացիայից՛՛:

  • Կիսվել: