չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ. վարչապետ

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ. վարչապետ

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ, ինչը մինչև հիմա ոչ մեկը չի ընկալում: Այսօր ֆեյսբուքյան օգտատերերի հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ենք այդպես ցանկացել, մենք դրա պատճառով շատ դժվարությունների առջև ենք կանգնել, բայց դա մեր ընտրությունն էր: Չնայած դրան դեռ կան մարդիկ, որոնք ուզում են ներկայացնել, թե մեր գործողություններն ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ: Մենք ունենք գործընկերներ, բայց չունենք հովանավորներ»,- նշեց վարչապետը։

Նա նաև մեջբերում արեց իր նախկին ելույթներից. «Մեզ համար անընդունելի են պրոռուսական, պրոամերիկյան, պրոարևմտամետ ուժերը: Մեր երկրում չպետք է լինեն այդպիսի ուժեր: Մեր երկրում պետք է գործեն միայն պրոհայկական ուժեր: Սակայն մենք նույնքան վտանգավոր ենք համարում հակառուսականությունը, հակաամերիկայնությունը, հակաեվրապականությունը, որովհետև մենք այդ բևեռների հետ պետք է գործընկերային հարաբերություններ հաստատենք: Իսկ այն ուժերը, որոնք փորձում են մեզ կապել այլ ուժերի հետ, հավանապար հենց իրենք են կապված այդ բևեռնեևրի հետ»։

  • Կիսվել: