չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի․ ԱԳ նախարար

Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի․ ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հավատացած է, որ Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը կհարստացնի և որակապես նոր մակարդակի կբարձրացնի երկրների երկկողմ օրակարգը: Այս մասին Մնացականյանն ասաց փետրվարի 24-ին, Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններ են ձևավորել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա: Հավատացած եմ, որ Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի և կհարստացնի մեր երկկողմ օրակարգը»,- ասաց նախարարը:

Մնացականյանը նաև նշեց, որ Միրոսլավ Լայչակի հետ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու զարգացմանը:

  • Կիսվել: