հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանում ՌԴ դեսպանատունը ողջունում է ՀՀ կառավարության՝ Ղազախստան խաղաղապահ առաքելություն ուղարկելու որոշումը

Հայաստանում ՌԴ դեսպանատունը ողջունում է ՀՀ կառավարության՝ Ղազախստան խաղաղապահ առաքելություն ուղարկելու որոշումը

Հայաստանում ՌԴ դեսպանատունը ողջունում է ՀՀ կառավարության՝ Ղազախստան խաղաղապահ առաքելություն ուղարկելու որոշումը։ Այս մասին ասված է դեսպանատան պաշտոնական հաղորդագրությունում։

"Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումը սահմանափակ ժամկետով Ղազախստանի Հանրապետություն գործուղելու որոշումն՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով",- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։

Խաղաղապահ ուժերում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: