երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Հայաստանում մեկնարկել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի կապի պետերի նիստը

Հայաստանում մեկնարկել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի կապի պետերի նիստը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր մեկնարկել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի կապի պետերի համադրման կոմիտեի հերթական նիստը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նիստին մասնակցել են ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները։

Նիստում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

  • Կիսվել: