չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հայաստանում կտեղայնացվեն և կկիրառվեն ԵՄ քաղաքաշինական նորմերն ու ստանդարտները

Հայաստանում կտեղայնացվեն և կկիրառվեն ԵՄ քաղաքաշինական նորմերն ու ստանդարտները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2025 թվականից Հայաստանում տեղայնացնել և մոտարկել շինարարության ոլորտում գործող եվրոպական նորմերն ու ստանդարտները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ հավելելով, որ դրանով ակնկալվում է հնարավորություն ընձեռել կառուցապատողներին, նախագծողներին, շինարարներին՝ օգտվելու եվրոպական լավագույն փորձից։

«Սա թույլ կտա ոչ միայն շինարարության կազմակերպման մեթոդաբանությունը բարելավել, այլ նաև նոր տեխնոլոգիաներ ներդնել շինարարության ոլորտում, ինչպես նաև նախագծերը կատարել եվրոպական երկրներում ավելի մեծ փորձառություն անցած նորմերով»,- մանրամասնել է Վարդանյանը՝ համոզմունք հայտնելով, որ դրանով կապահովվի շենքերի, կառույցների էներգաարդյունավետությունը, հարմարավետությունն ու ֆունկցիոնալությունը։

  • Կիսվել: