հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 134-ով, կա մահվան 2 նոր դեպք․ Մանրամասներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 134-ով, կա մահվան 2 նոր դեպք․ Մանրամասներ

Հայաստանում ապրիլի 30-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 2066 դեպք։ Ապրիլի 29-ի  հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 134-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 929 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 1103  մարդ։ Կատարվել է ընդհանուր 21125 թեստ։ Մինչ օրս մահացել է 32 քաղաքացի։ Այլ պատճառով մահվան ելքերը 2-ն են։

Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 47 և 69 տարեկան: Նրանցից մեկն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

  • մնացե'ք տանը,
  • սահմանափակե'ք շփումները,
  • հետևե'ք անձնական հիգիենային,
  • հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
  • հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
  • շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
  • եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
  • պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
  • խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

 

  • Կիսվել: