ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 113 նոր դեպք, մահացել է ևս 2 մարդ․ մանրամասներ

Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 113 նոր դեպք, մահացել է ևս 2 մարդ․ մանրամասներ

Հայաստանում մայիսի 3-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 2386 դեպք։ Մայիսի 2-ի  հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 113-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 1035 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 1312  մարդ։ Կատարվել է ընդհանուր 24177 թեստ։ Մինչ օրս մահացել է 35 քաղաքացի։ Այլ պատճառով մահվան ելքերը 4-ն են։

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։

  • Կիսվել: