հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների թիվն հասավ 19-ի․ մանրամասներ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների թիվն հասավ 19-ի․ մանրամասներ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

Ապրիլի 16-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք և 44 առողջացածներ»,- ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

  • Կիսվել: