երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը Ծիծեռնակաբերդում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հիշատակի արարողությանը։ 

«Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, ես ներկա եղա Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրում՝ ի հիշատակ 1915-23 թվականների անմեղ հայ զոհերի»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

  • Կիսվել: