ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում Անկարայի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումից ոգեւորված են միայն թուրք լոբբիստները․ Դեմոյան

Հայաստանում Անկարայի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումից ոգեւորված են միայն թուրք լոբբիստները․ Դեմոյան

Հայաստանում հետաքրքրված են Անկարայի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ միայն այն մարդիկ, ովքեր մինչ պատերազմը դրամաշնորհներ են ստացել Թուրքիայից, այսինքն՝ թուրք լոբբիստները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով՝ այդ մարդկանց համար կարեւոր են միայն դրամաշնորհները, իսկ ինչ կլինի Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագան, նրանց չի հետաքրքրում: «Մենք տեսանք, թե ինչպես 2020 թվականին «կազմակերպվեցին» Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակում միջոցառումները:

Մենք հիշում ենք, թե ինչպես «պահանջ» բառը հանվեց հայտնի կարգախոսից: Փորձ արվեց առաջ քաշել պաշտպանության գաղափարը, իսկ բռնության դրվագները, օրինակ, երկրորդ պլան մղվեցին: Դա խոսում է այն մասին, որ աշխատանք է տարվում հարկադիր կարգով համատեղ համագոյակցություն կազմակերպելու ուղղությամբ, այն էլ՝ Թուրքիայի կողմից ագրեսիվ մոտեցման ֆոնին»,-նշեց նա:

  • Կիսվել: