ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում ԱԱԾ ղեկավարը վարչապետն է. Մարուքյան

Հայաստանում ԱԱԾ ղեկավարը վարչապետն է. Մարուքյան

Արգիշտի Քյարամյանին չեմ ճանաչում, չգիտեմ իր ունակությունները, բայց գիտեմ, որ ի պաշտոնե ԱԱԾ ղեկավարը Հայաստանում վարչապետն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Սերժ Սարգսյանն այդպես է գրել Սահմանադրությունը Հրայր Թովմասյանի հետ: Ոստիկանապետն էլ է վարչապետը, հետևաբար, եթե ինքը որոշել է, որ այդ մարդուն էդտեղ նշանակի, ուրեմն  մի բան գիտի, ճիշտ է արել իր տեսանկյունից: Էդ մարդուն է վստահում, նշանակել է»,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինչու Արգիշտի Քյարամյանը մեկ օրով նշանակվեց ՔԿ պետի տեղակալ։

Քյարամյանի համար մեկ օրով ՔԿ տեղակալի հաստիք բացելը պայմանվորաված էր նրանով, որպեսզի նշանակվելուց նրան միանգամից շնորհվի նաև սպայի դասային բարձր կոչում։ Դա արվել էր այն նպատակով, որ ԱԱծ տեղափոխվելիս Քյարամյանը ունենա բարձր պաշտոնի նշանակլվելու համար համապատասխան սպայական կոչում։

Բանն այն է, որ ըստ օրենքի, ԱԱԾ-ում սպայական կոչումներ ստանալու համար պետք է տարիներով աշխատել այդ համակարգում, մինչդեռ ՔԿ-ի պարագայում` օրենքը ավելի լիբեռալ է` այստեղ կարելի է բարձր կոչում ստանալ առանց տարիների վաստակի, կամ ինչպես Քյարամյանի պարագայում` հենց մեկ օրում: 

 

  • Կիսվել: