շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը ԵԽԽՎ օրակարգում

Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը ԵԽԽՎ օրակարգում

Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը հայտնվել է  ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում։ Հարցի քննարկումը նախատեսվում է ձմեռային նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա հունվարի 24 –ից 28-ը Ստրասբուրգում։

Նստաշրջանի օրակարգում են նաեւ  Եվրոպայում եւ Հարավային Կովկասում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների ոտնահարումը, Ալեքսեյ Նավալնիի անազատության մեջ գտնվելը, ճգնաժամի ժամանակ մեդիայի դերը եւ այլ հարցեր։

Նախատեսվում է ընտրել ԵԽԽՎ նոր նախագահ։ Օրակարգը հաստատվելու է նստաշրջանի առաջին օրը։

  • Կիսվել: