Հայաստանի վրա միջանցք տրամադրելու հարցով որևէ ճնշում չկա, քանզի նման հարց ընդհանրապես օրակարգում չկա. ՀՀ փոխվարչապետ
Հայաստանի, Ոուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ աշխատանքային խումբի օրագարգում որեւէ խոսք միջանցքի կամ միջանցքային տրամաբանության մասին չկա: Նման պնդմամբ հերթական անգամ հադես եկավ ՀՀ փոխվերչապետ Մհեր Գրիգորյանը hraparak.am-ի հետ հարցազրույցում:
Նա նաև պնդեց, որ հայկական կողմի վրա այդ հարցող որևէ ճնշում չկա այն պարզ պատճառով, որ նման հարց յրակարգում չկա:
Խոսելով եռակողմ հանձնաժողովի աշխատանքներից` Գրիգորյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել, որ կողմերը ընդհանուր հայտարարի են եկել. «Բայց մենք ունենք մշակված, քննարկված բազմաթիվ տարբերակներ ապաշրջափակման տեխնիկական եւ փորձագիտական մակարդակում՝ ըստ տեխնիկական հնարավորությունների, բայց դեռեւս վերջնական պայմանավորվածություն, թե որոնք են գործելու, այս պահին չունենք»:



