շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ կա 5 ընդդիմադիր հեռուստաալիք. վարչապետ

Հայաստանի պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ կա 5 ընդդիմադիր հեռուստաալիք. վարչապետ

Հայաստանի պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ եթերում կա 5 ընդդիմադիր հեռուստաալիք, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին:

Ավելին, ըստ Փաշինյանի, երբեք քվեարկություն չի եղել նաև այնպիսի պայմաններում, երբ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով 8-րդ տեղը աշխարհում կիսում է Ֆրանսիայի հետ:

«Էդ ինչի մասին են խոսում, էդ ում բերանն ենք մենք փակում, էդ ում մեքենան ենք մենք վառում», -հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության առանձին անդամների հայտարարություններին:

  • Կիսվել: