չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամաբ և արգելել դրանց ներմուծումը Հայաստան. Սուրեն Սարգսյան

Հայաստանի կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամաբ և արգելել դրանց ներմուծումը Հայաստան. Սուրեն Սարգսյան

Հայաստանի կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամաբ և արգելել դրանց ներմուծումը Հայաստան, որը տարեկան շուրջ 270 մլն դոլար է կազմում: Այս մասին գրում է քաղաագետ Սուրեն Սարգսյանը։

«Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում.

Թուրքական ապրանքների բոյկոտը լավ է` որպես հանրային ակցիա, բայց ավելի լավ է պաշտոնական քաղաքականությունը: Հայաստանի կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամաբ և արգելել դրանց ներմուծումը Հայաստան, որը տարեկան շուրջ 270 մլն դոլար է կազմում:

Թիվը շատ մեծ չէ, բայց ռեզոնանսը մեծ կլինի: Չեմ կարծում որևէ տեսակի ապրանքին այլընտրանք չկա: Սա իրավիճակի ճիշտ և ադեկվատ գնահտական կլինի, ինչպես նաև լուրջ մեսիջ կլինի արտաքին աշխարհին: Թե չէ աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում: Ադեկվատա՞»,- գրել է նա։

  • Կիսվել: