ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակվում է դրական ուղղությամբ. Թուրքիայի նախագահի խոսնակ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակվում է դրական ուղղությամբ. Թուրքիայի նախագահի խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս իրավիճակին։ Պատասխանելով հարցին, թե հարաբերությունների կարգավորման փուլերում Հայաստանի հետ խնդիրներ եղե՞լ են, նա պատասխանել է.

 «Մեր հատուկ ներկայացուցիչները պարբերաբար քննարկել են այդ հարցերը: Դրական գործընթաց է ընթանում: Անձնագրերը, թույլտվությունները և այլն, հնարավոր քայլեր են, որոնք անհրաժեշտ է իրականացնել մոտ ապագայում։ Անցյալ տարվա օգոստոսին որոշ սադրանքներ եղան, Ադրբեջանը քայլեր ձեռնարկեց։ Հիմա ամեն ինչ լավ է ընթանում։ Որոշումների գործընթացը սկսվել է, սա շատ կարևոր է։ Ստեղծվել են շփումներ, որոնք չեն հաստատվել 30 տարի, սա շատ կարևոր է։ Հանդիպել են մեր երկրի նախագահն ու Հայաստանի վարչապետը։ Առաջին անգամ նման մակարդակի բան է տեղի ունեցել»։

  • Կիսվել: