ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստանի հետ հաղորդակցությունները բացելու գործընթացը մասնակիորեն սկսվել է». Ալիև

«Հայաստանի հետ հաղորդակցությունները բացելու գործընթացը մասնակիորեն սկսվել է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում ԵՄ նորանշանակ ներկայացուցիչ Պյոտր Միխալկոյի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ  Հայաստանի հետ հաղորդակցությունները բացելու գործընթացը ՛՛մասնակիորեն սկսվել է՛՛, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նրա խոսքով՝ ՛՛Ադրբեջանը ցանկանում է շրջել էջը և հարաբերություններ հաստատել հարևան Հայաստանի հետ՛՛:

Ալիևը, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի, սահմանազատման շուրջ, հաղորդակցությունների բացման՝ այդ գործընթացը մասնակիորեն սկսվել է։ Բայց ես կարծում եմ, որ եթե Եվրամիությունը ակտիվորեն մասնակցի, ես տեսնում եմ, որ նման ցանկություն կա, դա կարող է օգնել մեզ շատ ոլորտներում։ Ընդհանուր առմամբ իրավիճակը Հարավային Կովկասում կարող է բոլորվին նոր մասշտաբներ ստանալ, որոնք չկային 30 տարի։ Դա ևս կարող է կայունության, կանխատեսելիության և խաղաղության կարևոր գործոն լինել՛՛։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը՝ դեպի Նախիջևան ներքին ուղևորատար թռիչքներ իրականացնելու համար։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունը։ Ավիաընկերությունից ասել են, որ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու փոփոխությունը թույլ կտա կրճատել թռիչքի տևողությունը և նվազեցնել վառելիքի ծախսը։

 

  • Կիսվել: