ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ձերբազատվել Մինսկի խմբի գործող ձևաչափից. Արման Նավասարդյան

«Հայաստանի Հանրապետություն». Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ձերբազատվել Մինսկի խմբի գործող ձևաչափից. Արման Նավասարդյան

«Ռազմական բախման ծանրության կենտրոնը Արցախից տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանի հարթություն, ակնհայտ դարձան Թուրքիայի եւ Ադրբեջանի բավականին հեռուն գնացող նկրտումները։

Ադրբեջանը մշտապես բարձրաձայնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը որեւէ արդյունքի չի հասել բանակցային գործընթացի շրջանակներում, ինչը նշանակում է, որ նրանք փորձում են ընդհանրապես ձերբազատվել այս ձեւաչափից։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու նպատակով էլ սադրիչ գործողություններն իրականացվեցին ՀՀ Տավուշի մարզի, այլ ոչ թե Արցախի ուղղությամբ։

Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Նավասարդյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դրա համար նրանք բախումներ են սկսել ոչ թե Արցախ-Ադրբեջան կամ Հայաստան-Ադրբեջան-Արցախ ուղղությամբ, այլ երկու միջազգային իրավունքի սուբյեկտների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

 Այստեղ արտահայտվում է նաեւ Թուրքիայի ցանկությունը դուրս մղելու տարածաշրջանից մյուս երկու մասնակիցներին՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, եւ ճակատ առ ճակատ գործ ունենալ Ռուսաստանի հետ։ Հայաստանը պետք է հնարավորինս ամեն ինչ անի բարձրացնելու իր արտաքին քաղաքականությունն այն մակարդակին, որի վրա գտնվում է այսօր մեր ռազմական իրողությունը...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: