կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Թուրքիայի պլանը ձախողվեց

«Հայաստանի Հանրապետություն». Թուրքիայի պլանը ձախողվեց

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունն ավելի շատ հարցեր է պարունակում, քան պատասխաններ: Այդ փաստաթղթի կետերի ենթատեքստերում ավելի շատ բազմակետեր կան, քան վերջակետեր, ինչը հայկական կողմի համար նոր պայքարի դաշտեր է բացում: Փաստաթղթի քիչ թե շատ որոշակի արդյունքները երկուսն են՝ հրադադարի հաստատում, որն, ըստ հայկական զինված ուժերի ղեկավարների, ռազմական գործողությունների այդ փուլում անհրաժեշտություն էր, և երկրորդը՝ ռուսական խաղաղապահ զորամիավորումների մուտքն էր Լաչին ու Արցախի տարածք: Արցախի շուրջ ընթացող զարգացումների այս փուլում փաստաթղթով չեզոքացվում է տարածաշրջանի աշխարաքաղաքական ձևաչափերի փոփոխումը, որի համար Թուրքիան հրահրեց Արցախի դեմ ագրեսիան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: