հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են

«Հայաստանի Հանրապետություն». Կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում կատարման ենթակա մեծածավալ աշխատանքներ ընդգրկող պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2020 թ.) նպատակով ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը պլանավորված էր 2020 թ. հուլիսի 1-ին` ժամը 00:00-ին։ Այն 24 ժամով հետաձգվեց․ Հրազդան ՋԷԿ-ի միանալուց հետո կանգը կանի։

Արդյո՞ք Հայաստանի՝  ռուսական վարկի մի մասից հրաժարվելը խնդիր չառաջացրեց միջուկային էներգետիկայի ոլորտում ռուսական կողմի հետ հարաբերություններում, ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն ՀԱԷԿ-ում  այս կանգի ժամանակ եւ  համավարակի այս պայմաններում ինչպե՞ս ենք համագործակցելու արտերկրի մասնագետների հետ։

Այս հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանի հետ։

Նախ՝ առաջին հարցի մասով՝ վարկից հրաժարման հետեւանքով հնարավոր խնդիրների։ Մովսես Վարդանյանը վստահեցրեց․ ոչ մի խնդիր չկա, հայկական ու ռուսական կողմերը բնականոն աշխատում են։ Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարացման նախագիծը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գլխավոր նախագիծ է համարվում: Որպես Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի գլխավոր կապալառու հանդես է գալիս  «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը, որի հիմնական խնդիրներն են կայանի գոյապաշարի վերականգնումը եւ շահագործման ժամկետի երկարացումը, նրա անվտանգության եւ արդյունավետության մակարդակի բարձրացումը: «Ոլորտում հայկական եւ ռուսական ձեռնարկությունների փոխհարաբերությունները համագործակցության անցյալ տարիներից ի վեր միայն կատարելագործվում են. փոխըմբռնումն ու վստահությունն ավելանում են, համատեղ գործողությունների կառավարման եւ համակարգման ընթացակարգերը պարզեցվում են»,- շեշտեց  Մովսես Վարդանյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: