չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
«Հայաստանի Հանրապետություն». «Օղակն աստիճանաբար սեղմվում է»

«Հայաստանի Հանրապետություն». «Օղակն աստիճանաբար սեղմվում է»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «100-րդ տարելիցից հետո հարց էր ծագում, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ  դատապարտման, ինչպես նաեւ հատուցման ուղղությամբ: Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտոտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը` 2015 թ. հունվարի 29-ի համահայկական հռչակագրով արդեն լուրջ  ռազմավարական փոփոխություն կատարվել է պայքարում, ամրագրվել է, որ խնդիրը մեր  միայն ճանաչման ու դատապարտման մեջ չէ, այլեւ պահանջատիրության

Ա. Մարուքյանը նկատում է` որքան էլ հակառակ հայտարարություններ անի թուրքական կողմը, միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող չազդել նաեւ նրանց վրա. «Օղակն աստիճանաբար սեղմվում է: Այս պահին թուրքական իշխանության կողմից մենք դիմադրության, հակադրվելու, անգամ կանխելու, թույլ չտալու բանաձեւերի ընդունաման փորձեր ենք նկատում, իսկ սա խոսում է այն մասին, որ այդ ճանաչումներն իրապես շատ են ազդում նրանց հետագա գործողությունների վրա»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա  համարում։

  • Կիսվել: